VR խաղերի հիմնական տեսակները

VR խաղերի հիմնական տեսակները

Գիտե՞ք, որ Գալակտիկուսի հյուրերի ամենասիրելի անկյուններից է VR սենյակը, որտեղ կգտնեք ամենատարբեր ժանրի, նախասիրության խաղեր բոլոր տարիքային խմբերի համար: Առաջին հայացքից մարդիկ «խաղ» ասվածն ասոցացնում են մանկական տարիքի հետ, սակայն մեկ անգամ փորձարկելով այս իրական թվացող աշխարհը՝ մեծահասակները դառնում են դրա սիրահար: Այսօր կներկայացնենք VR խաղերի հիմնական տեսակները, որոնց այսպիսի համադրություն տարածաշրջանում կարող եք հանդիպել միայն Գալակտիկուսում: 


Ցանցային խաղեր
VR խաղն արդեն իսկ ուշագրավ է, բայց պատկերացրեք՝ որքան հաճելի է, երբ խաղում եք ընկերներով: Գալակտիկուսում սա հնարավոր է. մեզ մոտ մինչև 4 խաղընկեր կարող են մրցել նույն վիրտուալ աշխարհում՝ շնորհիվ ամենաճկուն  KAT WALK-ի, որը թույլ կտա վազել, ցատկել, պտտվել ու անգամ կքանստել խաղի ժամանակ: Սա հրաշալի միջոց է ընկերական այցերը, ծննդյան տոները, կորպորատիվները նշելու համար:  


Ավիասիմուլյատոր 
Ցանկանու՞մ եք իրական օդային տրանսպորտով թռչելու զգացողություններ, ուրեմն համոզված ենք՝ մեր VR flight-ը դառնալու է Ձեր սիրելին: Dragon Warrior, Geocentric adventure, Polar adventure. թռի՛ր, նայի՛ր շուրջդ, կրակի՛ր ու զգա՛ վիրտուալ իրականության անսահմանությունը Գալակտիկուսում:  


Ավտոսիմուլյատորներ 
Վարորդական իրավունք չունե՞ս, ուզում ես փորձե՞լ մեքենա վարելու ուժերդ, անպայման պետք է փորձարկես մեր VR racing-ը: 70-ից ավել խաղ, որոնցում կարող ես ցուցադրել մեքենա վարելու բոլոր հմտություններդ, զգալ սպորտային մեքենաների արագությունն ու մրցման ադրենալինը: 


Ժամանցային VR  
Եթե պարզապես ցանկանում եք ընկղմվել վիրտուալ իրականության մեջ, կենտրոնանալ պատկերի ու ձայնի վրա, ապա մեր Owatch VR Simulator-ը Ձեզ դուր է գալու, քանի որ ամերիկյան ատրակցիոնները, ստորջրյա աշխարհը, բնությունը, տիեզերքը նման դիտակետից նայելու հնարավորություն գուցե այլևս չլինի:  


Շութերներ 
Երևի թե բոլորն են ցանկանում վազել, կրակել վիրտուալ իրականությունում, զգալ շարժում, փորձել իրական կյանքի պես պահել հավասարակշռությունը: Տեխնոլոգաիան տալիս է այդպիսի հնարավորություն, պարզապես պետք է այցելել Գալակտիկուս, խաղալ միայնակ կամ ընկերների հետ: 

Սարսափներ  
Այս ժանրը փոքրիկներին, բնականաբար, խորհուրդ չի տրվում, սակայն մեծահասակների շրջանում բավականին պահանջված է: Owatch VR Simulator-ը այստեղ ևս տպավորելու է Ձեզ: Եկե՛ք, ընտրե՛ք Ձեր հոլովակը կամ խաղը և ընկղմվե՛ք սարսափ-իրականություն: 

Էքշն 
Այս խաղերը ամենից առաջ հիմնված են խաղացողի արագ ռեակցիայի և շարժումների վրա: Սա վիրտուալ իրականության ամենաուրախ և դինամիկ ժանրն է, դրանում կհամոզվեք՝ մեկ անգամ խաղալով հանրահայտ Beat Saber-ը: Այստեղ ևս կա ինչպես միայնակ, այնպես էլ խմբով խաղալու հնարավորություն:  

Ուսուցողական 
Եթե ցանկանում եք, որ բալիկը սովորելու պրոցեսից հաճույք ստանա, անպայման նրան բերե՛ք Գալակտիկուս: Մեր VR հոլովակներից ընտրելով տիեզերքի թեման՝ հաստատ կկարողանաք տպավորել բալիկին՝ տալով անմոռանալի էմոցիաներ: 
Դե ինչ, Գալակտիկուսում Ձեզ ենք սպասում, անպայման այցելե՛ք տիեզերական մեր աշխարհ՝ փորձարկելու իրականից է՛լ ավելի իրական վիրտուալ իրականությունը: 


Մեր հասցեն՝ Հրաչյա Քոչար 13, հեռախոսահամարը՝  +374 11 990 777:  
Ինչպես նաև չմոռանա՛ք հետևել մեր թարմացումներին՝ հետևելով մեզ Ինստագրամում և Ֆեյսբուքում: 
 

Ունեք հարցե՞ր, զանգահարեք հիմա +374 11 990 777